«Պետք է աջակցենք Հայաստանին»․ կոնգրեսական Բրեդ Շերմանը միացել է 40-ից ավելի գործընկերներին, որոնք Ադրբեջանին զսպելու և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու հարցով դիմել են Պոմպեոյին
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ ՇերմանըTwitter-ում դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիան և հայտնել, որ Ադրբեջանին զսպելու և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար ինքը և իր գործընկերները նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։
«Ադրբեջանի կողմից Արցախի հետ սահմանի երկայնքով իրականացվող ագրեսիայի լույսի ներքո մենք պետք է աջակցենք Հայաստանի ժողովրդին»,-գրել է Բրեդ Շերմանը՝ հավելելով, որ միացել է իր 46 կոնգրեսական գործընկերներին, որոնք Պոմպեոյին ուղղված նամակում կոչ են անում վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները լարվածության նվազեցման, Ադրբեջանի զսպման և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար:
«Պետք է աջակցենք Հայաստանին»․ կոնգրեսական Բրեդ Շերմանը միացել է 40-ից ավելի գործընկերներին, որոնք Ադրբեջանին զսպելու և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու հարցով դիմել են Պոմպեոյին
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Twitter-ում դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիան և հայտնել, որ Ադրբեջանին զսպելու և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար ինքը և իր գործընկերները նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։
«Ադրբեջանի կողմից Արցախի հետ սահմանի երկայնքով իրականացվող ագրեսիայի լույսի ներքո մենք պետք է աջակցենք Հայաստանի ժողովրդին»,-գրել է Բրեդ Շերմանը՝ հավելելով, որ միացել է իր 46 կոնգրեսական գործընկերներին, որոնք Պոմպեոյին ուղղված նամակում կոչ են անում վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները լարվածության նվազեցման, Ադրբեջանի զսպման և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար:
Աղբյուրը՝ tert.am