Աշխարհ

06.10.2020 10:00


Բիշքեկում ցուցարարները գաղութից ազատել են Ղրղզստանի նախկին վարչապետին

Բիշքեկում ցուցարարները գաղութից ազատել են Ղրղզստանի նախկին վարչապետին

Բիշքեկում ցուցարարները գաղութից ազատել են Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Զամիր Ժոոշևը։

«Այսօր Սապար Իսակովին ազատել են։ Նա ազատության մեջ է»,-ասել է Ժոոշևը։

Իսակովը կառավարությունը ղեկավարել է Աթամբաևի օրոք։ Իսակովին 2019 թվականի դեկտեմբերին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման՝ մայրաքաղաքի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի մեղադրանքով։ Երկրի նախկին վարչապետին հունիսին դատապարտել էին բանտարկության ևս մեկ ժամկետով՝ Բիշքեկում պատմության թանգարանի վերակառուցման և Չոլպոն-Աթա քաղաքում ձիարշավարանի շինարարության ժամանակ կոռուպցիայի մեղադրանքներով։

Ցուցարարներն ավելի վաղ ազատել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը