Կարծիք

05.10.2020 20:34


Նավալնիի «թունավորումը» քաղաքակիրթ Եվրոպային ավելի է հուզում, քան Արցախի հայության ճակատագի՞րը

Նավալնիի «թունավորումը» քաղաքակիրթ Եվրոպային ավելի է հուզում, քան Արցախի հայության ճակատագի՞րը
Ազգականներս 5 տարի է` Գերմանիայում են։ Իրենց համար ապրում էին և աշխատում` վաղ թե ուշ վերադառնալու հեռանկարով։
Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ավելի ճիշտ` պաշտոնական Բեռլինի և լրատվամիջոցների արձագանքը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, ամրապնդել են օր առաջ հայրենիքում լինելու նրանց ցանկությունը։
Եվ գիտե՞ք ինչու։ Ոչ միայն նրա համար, որ մտահոգ են և ավելի քան երբևէ համոզված են` հայը պետք է լինի այնտեղ, որտեղ իր տեղն է` Հայաստանում, ու կարելին անի հայրենիքի շենացման համար, այլև` հասկացել են, որ գովական «եվրոպական արժեքները» սուտ են` քոռ կոպեկի արժեք չունեն։
Ասում են` Պուտինին ոխերիմ «ընդդիմադիր» Նավալնիի «թունավորումը» կամ, ասենք, Լուկաշենկոյին Բելառուսի նախագահի պաշտոնից գցելը շատ ավելի է հետաքրքրում գերմանացիներին, քան ռազմական հանցագործությունները, որ թուրքերն ու ադրբեջանցիներն իրականացնում են Արցախի դեմ. բոլոր թերթերը հեղեղված էին Նավալնիի «հիվանդության պատմությամբ», Պուտինին պատժելու, Բելառուսի ընդդիմությանը աջակցելու մասին հրապարակումներով, պետական պաշտոնյաներն էլ հայտարարությունը հայտարարությունից հետո էին անում այդ թեմայով, իսկ ահա Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հազարից մեկ են անդրադառնում։ Այն էլ` լավագույն դեպքում ոչինչ չասող լղոզված ձևակերպումներով։ Արանքում էլ հիշեցնում են Արցախի «ադրբեջանական տարածք» լինելու մասին։
Ու ճիշտ են ասում. ինչպես երկուսուկես տարի անտարբեր հետևում էին «նոր» Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող բացահայտ քաղաքական հետապնդումներին`ունքը չշարժելով, այնպես էլ հիմա` ջայլամի պես գլուխն ավազի մեջ են մտցրել ու նայում են, թե ոնց է ցեղասպան Թուրքիան իր կրտսեր եղբոր հետ ձեռք-ձեռքի տված` փորձում շարունակել այն, ինչ չհասցրեց ավարտին հասցնել 1915-20 թվականներին։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ եվրոպական երկակի չափանիշների և բաց, թափանցիկ փարիսեցիության մասին...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը