Կարծիք

05.10.2020 18:24


Ոչ միայն ապագա բանակցությունների թեման է անհայտ, այլև՝ բանակցողների կազմը

Ոչ միայն ապագա բանակցությունների թեման է անհայտ, այլև՝ բանակցողների կազմը
Ալիևը պահանջում է, որ կարգավորմանը մասնակցի Թուրքիան:
Ադրբեջանի պահանջները պարբերաբար փոխվում են, քիչ առաջ պահանջում էր տարածքային զիջումներ, հետո՝ բանակցություններ, հետո՝ պահանջում էր խոստում, որ բանակցություններից առաջ Հայաստանը կխոստանա քննարկել տարածքային զիջումներ՝ նոր բանակցություններ, հիմա պահանջում է, որ Թուրքիան մասնակցի կարգավորմանը: Մոտակա ժամանակներում այլ պահանջներ կներկայացնի:
Վատ է Ալիևի վիճակը: Առանց որևէ ձեռքբերումների պատերազմի դադարեցումն իր համար հավասար է մահվան: Հիմա նա վախենում է իր ժողովրդից, որը շուտով ցույցերի է դուրս գալու, իսկ ադրբեջանցիները, երբ մի տեղ են հավաքվում, սկսում են վայրագությունները՝ ազգային մենթալիտետ է:
Ադրբեջանում միֆերի փլուզում է սկսվում, այսինքն՝ ինքնության ճգնաժամ, բայց դա հետագայի (շատ մոտ ապագայի) խնդիր է, իսկ հիմա հասկանանք, թե ինչու է պահանջում Թուրքիայի մասնակցությունը:
Կարծես թե ամեն ինչ պարզ է, իր համար կարևոր է ադրբեջանցիների մոտ այս ամենի պատասխանատվությունը Թուրքիայի վրա դնել, և պատերազմի արդյունքների (դրանց բացակայության), և բանակցությունների արդյունքների (դրանց բացակայության) համար այլ թեկնածու չի մնացել:
Կարճ ձևակերպենք՝ ադրբեջանցիների մոտ Թուրքիան արդեն և՛ Ալիևի իշխանության երաշխավորն է, և՛ անհաջողությունների պատասխանատուն:
Ադրբեջանում իշխանության ու ինքնության փլուզում է սպասվում, շատ մոտ ժամանակներն ու կարևոր հարց է, թե մոտ ու հեռու երկրները դրանից ինչպես կօգտվեն:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը