Աշխարհ

05.10.2020 15:52


Սիրիայի զինվորականները գաղտնազերծել են գրոհայինների տեղակայման վայրը, որտեղ նրանք պատրաստվում են Ղարաբաղում կռվելու համար

Սիրիայի զինվորականները գաղտնազերծել են գրոհայինների տեղակայման վայրը, որտեղ նրանք պատրաստվում են Ղարաբաղում կռվելու համար

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում զինված խմբավորումների տեղակայման մասին տեղեկատվության համար վճարվում է մինչև 300 ԱՄՆ դոլար:

«Ռուսկայա վեսնա» պորտալը հղում անելով ՍԱՀ-ի պետական անվտանգության մարմինների աղբյուրին՝ հայտնում է, որ զեկուցվել է գրոհայինների պատրաստման վայրերի մասին: Գրոհայիններն այնտեղ պատրաստություն են անցնում Լեռնային Ղարաբաղ ուղարկվելու համար:

Նշվում է, որ տեղեկատվությունը հաստատել են նաև այլ աղբյուրները, բայց իրականացվում են հետախուզական լրացուցիչ աշխատանքներ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը