BBC-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տված վերջին հարցազրույցը սպասվածից ավելի մեծ արձագանք ունեցավ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե շատ–շատերը հենց նոր ծանոթացան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Տեր-Պետրոսյանի տեսակետներին:
Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել իր մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, և վերջին երեք տարում էլ որևէ անգամ չի ասել, թե վերանայել է իր մոտեցումները: Այնպես որ, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, Տեր-Պետրոսյանի հարցազրույցը սենսացիա չես համարի:
Անշուշտ՝ նորմալ է, որ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ընդդիմադիր ուժի առաջնորդի կարծիքը ուշադրության է արժանանում, բայց նորմալ չէ, երբ փորձ է արվում առկա բոլոր ձախողումները կապել ՀՀ առաջին նախագահի հենց այդ դիրքորոշման հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը «մեզ հայտնի ուժերի» ներքո 1998թ, փետրվարին հրաժարական է տվել, և այդ ուժերին ու մյուս բոլորին հնարավորություն տվել իրենց պատկերացրած ձևերով և եղանակներով կարգավորել ԼՂ խնդիրը: Ավելին՝ Վազգեն Սարգսյանն էլ «Երկրապահի» համագումարում հայտարարեց, թե դեռ մենք պետք է ապացուցենք, որ մեր մոտեցումները ճիշտ են:
Այսպիսով՝ շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանի համար կարևորագույն հարցի վերաբերյալ ընդդիմադիր ուժի առաջնորդն ինչ տեսակետներ ունի, բայց առավել կարևոր է հասկանալ, թե գործող վարչախումբն ինչ պատկերացումներ ունի այս խնդրի կարգավորման վերաբերյալ: Իսկ հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեզ համար առավել կարևոր են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները: Միայն հատուկենտ վերլուծականներում հանդիպեցինք առողջ մոտեցում այս խնդրի շուրջ: Բնականաբար, շատ ավելի կարևոր է, որ մենք հասկանանք, իմանանք, թե որոնք են Սերժ Սարգսյանի մոտեցումներն ու պատկերացումները հայ-թուրքական խնդրի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Կարևոր է, քանի որ հենց նրա մոտեցումներից է մեծապես կախված այս խնդիրների ճակատագիրը, բայց առավել կարևոր է, թե մենք` հայաստանցիներս (նկատի ունեմ նաև արցախցիներին) ինչ հավաքական կարծիք ունենք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:
Եվ քանի որ վերջին օրերին Տեր-Պետրոսյանի հարցազրույցի շնորհիվ ակտիվ քննարկումներ են սկսվել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ, կարելի է մեկ անգամ ևս անդրադառնալ մեզ առաջարկված լուծումներին և որոշակի եզրակացության հանգել:
Միանշանակ կարելի է պնդել, որ ռազմաճակատում բացահայտ հաղթանակների հասած կողմի համար չէր կարող ընդունելի լինել այն տարբերակը, որը մեզ ներկայացվում էր 1997թ.: Մենք հանձնում էինք անվտանգության գոտին՝ բացառությամբ Լաչինի մի մասի, և փոխարենը ստանում գրեթե ոչինչ կամ անորոշ միջանկյալ կարգավիճակ, թեև մեծ էր հավանականությունը, որ միջանկյալ կարգավիճակը կարող էր վերաճել վերջնականի: Բայց մյուս կողմից որևէ երաշխիք չկար, որ այդ միջանկյալ կարգավիճակը զարգացում կապրեր: Առավել ճկուն և խելամիտ դիրքորոշման դեպքում մենք կարող էինք և ավելիին հասնել, բայց սա միայն ենթադրություն է, քանի որ նրանք, ովքեր կարծում էին, թե մենք կարող ենք ավելին ստանալ, հասան միայն նրան, որ 98-ից մինչև հիմա պահպանվում է ստատուս քվոն:
Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունն էլ միայն աղետալի հետևանքների կարող էր բերել, բայց այստեղ մեր բախտը բերեց, որ Ադրբեջանի ղեկավարներն ավելի ապաշնորհ են, քան իրենց հայ գործընկերները:
Այսպիսով՝ 1994թ. մայիսից հետո մենք նստած ենք նույն տաշտակի առաջ: Տարբերությունը միայն այն է, որ 94-ին կամ 97-ին Ադրբեջանն անհեմամատ ավելի աղքատ էր, քան հիմա: Չեմ ասում՝ ուժեղ, քանի որ Ադրբեջանի նման ավտորիտար և միայն նավթի վաճառքի վրա հիմնված երկրները չեն կարող ուժեղ լինել:
Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության օրերին մենք հասկացանք, որ Ադրբեջանն ուզում է գրեթե այն, ինչ ցանկացել է 97-ին, բայց դե՝ հնարավորության դեպքում կփորձի վերցնել առավելագույնը: Այդ հնարավորությունն էլ մեր թուլությունն է, իսկ որ մենք ամեն օր ավելի ենք թուլանում, դա արդեն իսկ փաստ է, բայց մենք չենք թուլանում այն պատճառով, որ ճանապարհները փակ են, իսկ ԼՂ խնդիրն էլ` չլուծված, այլ բոլորովին այլ պատճառով:
Կարծում եմ՝ Հայաստանի համար բախտորոշ այս շրջանում հասարակությունը, քաղաքական ուժերը պետք է կարողանան ընդհանուր հայտարարի գալ գոնե մեկ հարցի շուրջ՝ հայտարարելով, թե որևէ իշխանություն չի կարող զբաղվել ԼՂ խնդրի կարգավորմամբ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմամբ, քանի դեռ չի վայելում ժողովրդի աջակցությունը, այլ կերպ ասած` լեգիտիմ չէ: Գործող վարչախմբի նման թույլ, չընտրված իշխանությունների վրա միշտ էլ հեշտ է ճնշում գործադրելը: Դժվար չէ նկատել, որ կան ուժեր, որոնք փորձում են օգտվել հենց այս թուլությունից:
Մենք կարող ենք պայմանավորվել և վերոհիշյալ խնդիրների կարգավորումը վստահել այն իշխանությանը, որը կձևավորվի արդար և ազատ, այլ կերպ ասած՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Միայն այս դեպքում մենք կարող ենք դրական տեղաշարժեր արձանագրել: Այսօր դեռ մեր բախտը բերում է այնքանով, որ Ադրբեջանում իշխում է Ալիևների կլանը, բայց մահմեդական աշխարհում թևածող հեղափոխական ալիքը հանկարծ կարող է հայտնվել նաև Ադրբեջանում, իսկ եթե նման բան լինի, ապա մեր վիճակը հաստատ ավելի կբարդանա:
Հիմա հրաշալի հնարավորություն է ստեղծվել, որ մենք կարողանանք ապացուցել, որ Սերգո Երիցյանը կարող է լավ, անհամեմատ լավ ապրել առանց ԼՂ խնդրի կարգավորման, ինչը չի նշանակում, թե մենք ամեն ինչ պիտի անենք վտանգավոր ստատուս քվոն պահպանելու համար: Մենք պետք է ապացուցենք, որ Հայաստանի տնտեսությունը կարող է արմատական փոփոխությունների ենթարկվել, կարող ենք ապացուցել, որ Հայաստանը կարող է ժողովրդավարական պետության վերածվել, որտեղ լավ կապրեն ոչ թե մի քանի ընտանիք, այլ բոլորը: Կարող ենք ապացուցել, որ մինչև Ղարաբաղի խնդրի կարգավորումն էլ, և շրջափակման վերացումը, հնարավոր է վերջ տալ մենաշնորհներին և ընտրակեղծիքներին:
Իսկ երբ ունենանք ժողովրդավարական, առողջ տնտեսություն ունեցող պետություն, այդ ժամանակ մենք արդեն կկարողանանք անդրադառնալ և՛ հայ-թուրքական խնդրին, և՛ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը:
Ժողովրդավարու– թյամբ դեպի Արցախ

Գեղամ Նազարյան