Կարծիք

05.10.2020 13:17


Մարտերը Ղարաբաղում կավարտվեն, երբ հայկական կողմը չփորձի հետ բերել Ադրբեջանից վերցրած դիրքերը. ՀՖՖ նախագահի կայքի խմբագիր (տեսանյութ)

Մարտերը Ղարաբաղում կավարտվեն, երբ հայկական կողմը չփորձի հետ բերել Ադրբեջանից վերցրած դիրքերը. ՀՖՖ նախագահի կայքի խմբագիր (տեսանյութ)
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ձերբակալվել են օտարերկրյա անձինք, ովքեր լրտեսություն էին անում Ադրբեջանի օգտին: Իհարկե, կեցցե մեր ԱԱԾ-ն, որ այս փուլում պաշտպանում է մեզ օտարերկրյա գործակալներից, բայց ուզում եմ հասկանամ, իսկ ԱԱԾ-ն չի՞ ուզում զբաղվել Epress.am կայքի խմբագրով (Յուրա Մանվելյանով):
Այս մարդը ռուսաստանի «Дождь»-ի եթերում փաստացի ասում է, որ մարտերը Ղարաբաղում չեն ավարտվում, քանի որ հայերը փորձում են հետ վերցնել այն դիրքերը, որոնց ուղղությամբ ադրբեջանական զորքերը առաջխաղացում են արձանագրում: Փաստացի պատերազմի ժամանակ այս մարդը «հողեր հանձնելու» քարոզ է անում: Իսկ Epress.am-ը ՀՖՖ նախացահ Արմեն Մելիքբեկյանի կայքն է (հղումն՝ ասյտեղ):
Սա այն նույն մարդն է, ով ադրբեջանական կայքերին տված հարցազրույցում նշում էր, որ Հայաստանի բնակիչներին ստիպողական են ուղարկում Արցախ ծառայելու:
Ներքին թուրքը ոչ պակաս վտանգավոր է, քան Ալիևն ու Էրդողանը:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը