Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը
Կիրակի Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է բոլոր ներքին ավիաընկերությունների եւ Turkish Airlines-ի Իրանից Թուրքիա չվերթների չեղարկման մասին մինչեւ հետագա իրազեկումը, հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանական ավիաընկերությունների դեպի Թուրքիա թռիչքների վերսկսումից ընդամենը մի քանի օր հետո այդ երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, հավելել են CAO-ից։
Իրանից Թուրքիա թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ։
Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են թռիչքներ կատարել միայն իրանցի եւ թուրք քաղաքացիներին վերադարձնելու համար, որի պատճառը COVID-19-ի տարածման աճն է։

Աղբյուրը՝ news.am