Կարծիք

05.10.2020 13:05


3-րդ համաշխարհային պատերազմ․ Արցախն էպիկենտրոնում

3-րդ համաշխարհային պատերազմ․ Արցախն էպիկենտրոնում
1–ին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերս պետություն չունեինք։ Վճարեցինք ամենադաժան գինը։ Տեղի ունեցավ ցեղասպանություն։
2–րդ համաշխարհային պատերազմի ժամանակ պսեվդոհանրապետություն ունեինք ԽՍՀՄ–ի կազմում։ Շատ ծանր գին վճարեցինք ֆաշիզմի դեմ պայքարում, բայց հաղթողների թիմից էինք։
2–րդ համաշխարհայինին հաջորդած «սառը» պատերազմն ավարտվեց ԽՍՀՄ-ի փլուզմամբ։ Մենք կայսրության փլատակների տակ չմնացինք՝ ձեռք բերելով անկախ պետություն ու տանելով հաղթանակ Արցախյան պատերազմում։ Երկար ժամանակ պետականություն չունենալուց հետո ստացանք միանգամից երկուսը։
Հաղթեցինք Արցախյան պատերազմում, սակայն պարտվեցինք պետականաշինության գործում։ Տեղի ունեցավ հաղթանակի մսխում։
2020–ին 3–րդ համաշխարհային պատերազմը սկսվեց ոչ թե դասական, այլ կորոնավիրուսային համաճարակի տեսքով։ Հիմա մտել ենք պատերազմի դասական փուլի մեջ, երբ թռչում են արկերը, սավառնում մահաբեր ԱԹՍ–ները, թափվում արյունը․․․
3–րդ համաշխարհայինի էպիկենտրոնում, դժբախտաբար, Արցախն է։ Արցախում համընկնում կամ հակադրվում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Թուրքիայի, միջինասիական ու արաբական երկրների շահերը։
Ցավալին այն է, որ այս պատերազմից առաջ Հայաստանը հասցրեց փչացնել իր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ (Ռուսաստան, Իրան) և անհասկանալի խաղեր տվեց մեր հակառակորդների հետ։ Հակառակորդներ, որոնք ընդգծված հակառուսական ու հակաիրանական վեկտոր ունեն։
Մեր բանակն այժմ շատ ծանր գնով խմբագրում է քաղաքական ղեկավարության կոպտագույն սխալները։ Բոլորս, հետևաբար, բանակի հետ ենք։
Մենք դատապարտված ենք հաղթանակի։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը