Լրահոս

05.10.2020 10:53


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52677-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1286 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 38 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44710, փաստացի բուժվողներինը՝ 6545: Մեկ օրում արվել է 1054 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 308019 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը