Փորձենք ազդել Թուրքիայի վրա, որ ձեռքերը հետ քաշի ահաբեկչությունից. Իսրայելի ՊՆ
Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: «Reuters» գործակալության փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը։
Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ և կոչ արել միջազգային ճնշումների միջոցով Թուրքիային ստիպել փոխել վարքագիծը։
«Մենք պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները և փորձենք ազդել Թուրքիայի վրա` միջազգային ճնշման միջոցով, որպեսզի նա հետ քաշի ձեռքերը ուղղակի ահաբեկչությունից»,-ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Վկայակոչելով Սիրիայի հյուսիսում և Լիբիայում տեղի ունեցող գործողություններին Թուրքիայի միջամտության փաստերը, Ինչպես նաև Թուրքիայի շփումները պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների հետ` Բեննի Գանցը նշել է, որ այդ ամենը խաթարում է կայունությունը:
«Միանշանակ, Թուրքիայի հարցը շատ բարդ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,-ասել է Գանցը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am