Գլենդելում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ դատապարտելով Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան (տեսանյութ)
ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում՝ Գլենդել քաղաքում, տեղի հայությունը Արցախի պողոտայում բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռնարկած ռազմական հարձակումները:
Ցույցի մասնակիցները վանկարկում են «Հաղթում ենք» կարգախոսը, շեշտում Հայաստանին և Արցախին աջակցելու անհրաժեշտությունն ու դրանում Սփյուռքի մասնակցության կարևորությունը:
Ցույցի մասնակիցները նաև դրամահավաք են կազմակերպել, որի արդյունքում հանգանակված ողջ գումարը պետք է ուղղվի դեպի Արցախ:
***
Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր 170, 101 և 134 մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:

Աղբյուրը՝ tert.am