Լավ բան ե՞ք ուզում։ Էկեք պատմեմ։ Սա «Զինուժի վերջին վիդեոյի 52-րդ վայրկյանի սքրինշոթն է։ Կրակի արձակումը, դե, տեսնում եք, կապույտ քառակուսիով նռնակը կամ ՊՏՈՒՌ-ն արձակած անանուն հայ զինվորի դիրքն է։ Իսկ կարմիր գծով ես ընդգծել եմ տանկի կոռպուսի սկսվելու ու վերջանալու մոտավոր կետերը։ Տ72/90 սերնդի տանկերի մոտ այն կազմում է 3370 միլիմետր, այսինքն, մեր թիրախն ունի ունի մոտ 3․4 մետր ճակատային լայնություն։ Так вот, խոցվող տանկի ու այն խոցողի միջև տեղավորվում է 5 հատ էսպիսի «կոռպուս»։ Եթե մենք նայեինք ուղիղ անկյան տակ, կարելի կլիներ վստահ ասել, որ տանկը խփած է 17 մետր հեռավորությունից, անկյունն, իհարկե, զգալի շեղում ա մտցնում հաշվարկներիս մեջ, չնայած երկրաչափությունից լավ մարդիկ հաստատ կարան հաշվեն իրական հեռավորությունը մետրերի ճշգրտությամբ: Ամեն դեպքում, սա անողը խոցել է տանկը մահացու վտանգավոր, տասնյակ մետրերի մոտիկությունից։ Ես չեմ պատկերացնում՝ որտեղից են ՊԲ ֆոռմա կարողները գտել էդքան կտոր, որ կարեն շալվար, որի մեջ էս տղու ձվերը տեղ անեն։ Ու ինչ աստիճան սառը ուղեղ պտի ունենաս, որ քանի տասնյակ մետրի վրա տանկ հանգիստ սպասես, հետո զգետնես իրան ու զ'օդես անձնակազմին։
Ու գիդե՞ք ինչի եմ ձեր ուշադրությունը էս բանի վրա հրավիրում․ որտև կան լիքը իրական խելառ հերոսություններ, ներվ, քրտինք ու արյուն տանող։ որոնք հենց հիմա կատարվում են։ Իսկ դուք ընկած ինչ-որ էշի վաստակ հայ շառլատանների եք տարածում, ովքեր մեկ գրում են, որ թշնամիները փախնում են բանակից, հետո՝ որ մենք Գետաշենն ենք ազատագրել, Լուգանսկի ոչնչացված օդակայանը ներկայացնում որպես Գյանջա, իսկ Գյանջայում պայթյունից թռնող մարդկանց՝ որպես քաղաքը դատարկվելու ապացույց։ Էդ շառլատանները գիտեն, որ ձեզ խաբելը հեշտ է՝ ինչպես Պուշկինն էր ասում, «Ах, обмануть меня несложно, я сам обманываться рад». Իրանք խաղում են ձեր հույզերի հետ։ Բայց էկեք սթափ լինենք․ թշնամին ուժեղ է, վտանգավոր է, խորամանկ է, լավ զինված, ու ամեն ինչ դեռ նոր է սկսվում, բայց իրա առաջ կանգնած են այ էս նկարի մեջի դեռևս անանուն զինվորի պես պողպատե ձվերով մարդիկ։
Լավ բան ե՞ք ուզում․ էկեք պատմեմ