Աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից. Արթուր Ալեքսանյան
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանըկոչով դիմել է ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԽ-ին:
«Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը, ուղղված Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է, անընդհատ ռմբակոծվում են Արցախի բնակավայրերն ու քաղաքները, ռմբակոծման թիրախում են նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանները, ահաբեկիչ կողմը հրետակոծում է հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները, այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ, և դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել:
Այլ բան մտածելն անկարելի է՝ աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Ալեքսանյանը:
Աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից. Արթուր Ալեքսանյան
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կոչով դիմել է ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին և ԵԽ-ին: