Լրահոս

04.10.2020 11:48


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 571 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 571 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 571 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52 496-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1279 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 89 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44 672, փաստացի բուժվողներինը՝ 6545: Մեկ օրում արվել է 3258 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 306965 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը