Թուրքերը սխալվեցին իրենց հաշվարկներում՝ համոզված լինելով, որ հայերը մինչև վերջ պառակտված են և կարելի է բլից–կրիգով վերցնել ամեն ինչ։
Հայերը ներքին կյանքում պառակտված են մինչև վերջին բջիջը։ Ավելի ճիշտ՝ հայերին ներսից ատելության քարոզով պառակտեցին մինչև վերջին բջիջը, բայց միևնույն է հայերս մինչև վերջին բջիջը համախմբված ենք Արցախում հանուն ազատության և պետականության կռվող սպայի ու զինվորի շուրջ։ Թուրքը դա չէր հաշվել։ Չէր էլ կարող հաշվել։
Թուրքը գիտեր, թե գործ ունի ցեղասպանված հայի հետ։ Բայց, ի տարբերություն 1915–ի, մենք հիմա պետություն և կանոնավոր բանակ ունենք, այն էլ՝ երկու հատ։ Այնպես որ թուրքը սխալ է հաշվել։
Հիմա ամեն ինչ բանակի ու հաղթանակի համար տալու ժամանակն է։ Թուրքին հաղթելու ժամանակը։ Հետո կգա ներսի թուրքին հաղթելու ժամանակը։
Դրսի ու ներսի թուրքին հաղթելու ժամանակը