Երբեմն ինձ թվում է, թե Ալիևին նախագահական պալատում պահում են լիովին մեկուսացված․ Լապշին
Երբեմն ինձ թվում է, թե Իլհամ Ալիևին նախագահական պալատում պահում են լիովին մեկուսացված, և նա ընդհանրապես չգիտի, թե ինչ է կատարվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը:
«Ես մոտավորապես զրոյական վստահություն ունեմ ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ, բայց կարդալով «զուգարան թայմսում», կներեք, Հաքքին.ազում, որ նրանք գրավել են Մատաղիս գյուղը, ես անհանգստացա: Այս գյուղը տեղակայված է դեպի Թալիշ մեկ այլ գյուղ տանող առանցքային ճանապարհի վրա: Իսկ Թալիշում ես մի քանի ընտանիք գիտեմ, նրանք իրո՞ք խնդիրներ ունեն:
Զանգահարեցի, լսեցի մի թարմ ձայն, որն ինձ հարցնում էր՝ ինչպե՞ս են իմ գործերը: Իմ գործե՞րը: Այո, ես լավ եմ, դուք ինչպե՞ս եք: Նրանք ասում են, որ շուրջ բոլորը կրակոցներ են, շատ տներ վնասված են, բայց իրենք դիմանում: Երեխաներին դուրս բերեցին, մեծերը մնացին: Երեկ ադրբեջանցիները գրեթե մտան գյուղ, մոտակայքում էին, բայց նրանց հետ շպրտվեցին սահմանի ելման գիծ, և այժմ ամեն ինչ կարգին է: Մատաղիսը նույնպես լավ է: Նրանց պատմում եմ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, թե ձեր գյուղը բռնազավթվել է և նույնիսկ հաջողվել է վերանվանել Սուգովուշան: Նրանք այնտեղ ծիծաղում են, ասում են, թող անմիջապես Բաքվում վերանվանեն, ինչու ժամանակ վատնել մանրուքների վրա:
Հեյ, հերիք է սուլթանին տանջել, միացրեք նրա համար ինտերնետը, հակառակ դեպքում քեռին ամբողջովին ֆանտազիայի մեջ է»,-գրել է նա:

Աղբյուրը՝ aysor.am