«Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք ի աջակցություն Արցախի». հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայա
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան, ով հայտնի է լայն լսարանով, այդ թվում՝ «Один в один» երաժշտական նախագծով, իր զորակցությունն է հայտնել Արցախին և հայ ժողովրդին:
«Շատ ցավալի լուրեր են, որոնք մենք ստանում ենք Լեռնային Ղարաբաղից և Արցախից,- տեսաուղերձում ասել է նա։ - Դա ինձ համար շատ թանկ հող է, որովհետև հայրս, առաջին հերթին ծառայել է Հայաստանում, հրամանատարել է բանակը, և ես այդ բոլոր վայրերը այցելել եմ, ես շատ լավ գիտեմ, ինչի մասին եմ խոսում: Բացի այդ, մենք շատ ընկերներ, ծանոթներ, պատմաբաններ ունենք, որոնք ինձ պատմում էին այդ արյամբ պատված հողի պատմությունը»։
Կազարնովսկայան հիշեցրել է, որ 2015թ․-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Արցախում հնչել է «Ռեքվիեմ»-ը (Վերդի)։ «Մենք Վերդիի «Ռեքվիեմ» էինք կատարում հենց Ստեփանակերտի հրապարակում, ներկա էին ավելի քան 6000 հազար մարդ՝ աշխարհի բոլոր ծայրերից (այդ սարսափելի ողբերգությունը հայերին ցրեց ողջ մոլորակով)»։