Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, հայ ազգը սպառնալիքի տակ է․ Հենրիխ Մխիթարյան
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
«Մենք շարունակում ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի դեմ կատաղի հարձակումների: Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և գնդակոծում քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները վիրավորվել են ադրբեջանական հրթիռային հարվածներից:
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Եթե այս ամենն այսօր չդադարեցվի, ապա վաղը այն դուրս կգա այս տարածաշրջանից և կընդգրկի այլ տարածքներ: Այսօր թիրախի տակ են մեր երեխաները, վաղը թիրախի տակ կլինեն ձեր երեխաները:
Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը ամեն ինչ անել Հայաստանի ու համաշխարհային խաղաղության դեմ սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,-գրել է Մխիթարյանը՝ կից տեղադրելով Ադրբեջանի զինուժի հարվածների հետևանքով վիրավորված ու ապաստարաններում գտնվող երեխաների լուսանկարները: