Կարծիք

03.10.2020 13:21


Առավոտից շատերը կարծես թե սկսեցին հասկանալ, որ պատերազմը ֆեյսբուքյան մեմեր ու ռոմանտիկա չի

Առավոտից շատերը կարծես թե սկսեցին հասկանալ, որ պատերազմը ֆեյսբուքյան մեմեր ու ռոմանտիկա չի
Առավոտից շատերը կարծես թե սկսեցին հասկանալ, որ պատերազմը ֆեյսբուքյան մեմեր ու ռոմանտիկա չի։ Սա արդեն դրական տեղաշարժ է։
Դրությունը ծանր է, կատաղի ու ծանր կռիվներ են. բայց ավելի ծանր դրություններից էլ է մեր պետականությունը հաղթող դուրս եկել։
Հաղթանակի միակ երաշխիքը ազգ-բանակ դառնալն է, տոտալ մոբիլիզացիան։
Ավելի կոնկրետ.
— քայլ առաջին. իշխանությունները պետք է առավելագույնս արագ կազմակերպեն Հայաստանի (ներառյալ Արցախի) բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների՝ ազգովի համախմբվելու համատեղ կոչ (որին պիտի հաջորդի իրական համատեղ աշխատանքը)։
— քայլ երկրորդ. իշխանությունները պիտի հստակ հրահանգներ տան քաղաքացիներին իրենց անելիքների մասին։
Բոլորին կոչ եմ անում մի կողմ դնել անձնական ամբիցիաները, իշխանատենչությունը և խաղաղ ժամանակվա մնացած տունտունիկները։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը