Լրահոս

03.10.2020 12:03


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 543 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 543 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51 925-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1274-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 364 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44 583, փաստացի բուժվողներինը՝ 6068: Մեկ օրում արվել է 3483 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 303 707 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը