Թշնամու դիակները պետք է հատ-հատ հավաստանշել և Կարմիր խաչի աջակցությամբ պարտադրել, որ հանձնեն ընտանիքներին, հազարավոր դիակների վերադարձը պատերազմը Ադրբեջանի ներս տեղափոխելու ձև է
Երեկ ավարտվեց ռազմական գործողությունների առաջին շաբաթը, արդեն աշխարհում բոլորին պարզ է դառնում, որ թշնամու հարձակումը ձախողված է, թե մարտի դաշտում, թե դիվանագիտական հարթակներում։ Թշնամին անխղճորեն մարտի է նետել իր ամբողջ եղած-չեղածը, կանգ չի առնում ոչ մի տեսակ կորուստի առաջ, արդյունքում Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները՝ որպես ակնառու վկայություն հայոց բազկի ուժի, ու թուրքական "Բիզիմդիրի" հերթական ձախողման։
Երեկ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան կոչով՝ մարտական գործողություններում հումանիտար դադար վերցնելու, և մարտադաշտերից բոլոր դիակները հավաքելու։ Ես միանում եմ այդ կոչին, և հորդորում եմ մեր բանակի ղեկավարությանը՝ որպես իրական մարդասիրության ժեստ, գնալ այդ քայլին։ Որքան էլ ատելի լինի թշնամին, զոհվելուց հետո այն այլևս մեզ վտանգ չի ներկայացնում, փոխարենը մեր դիրքերի առաջ նրա նեխող դիակները վարակի և բարոյալքման աղբյուր են, որից պետք է օր առաջ ազատվել։
Այդ դիակները պետք է հիմա հատ-հատ հավաստանշել Կարմիր Խաչի աջակցությամբ, և պարտադրել, որ դրանք հանձնվեն ընտանիքներին։ Համոզված եմ, որ մարտադաշտից ընտանիքներ վերադարձող հարյուրավոր և հազարավոր դիակները այս պատերազմը Ադրբեջանի ներսը տեղափոխելու լավագույն ձևն են, և կբացեն այդ երկրի ժողովրդի աչքերը այն մեծ խաբեության վրա, որոնցով իրենց կերակրել է Իլհամը արդեն համարյա երկու տասնամյակ։ Իսկ Իլհամի համար այս դիակները կմոտեցնեն հատուցման օրը՝ թե մեզ, թե սեփական ժողովրդին պատճառած անթիվ դժբախտությունների համար։ Բոլորին բարի լույս, հաղթելու անսահման վճռականությամբ։
Թշնամու դիակները պետք է հատ-հատ հավաստանշել և Կարմիր խաչի աջակցությամբ պարտադրել, որ հանձնեն ընտանիքներին, հազարավոր դիակների վերադարձը պատերազմը Ադրբեջանի ներս տեղափոխելու ձև է