Չգիտեմ, թե Ադրբեջանում կամ Թուրքիայում ի վերջո ինչ արարածներ են ապրում, բայց այստեղ, մեզ մոտ մարդիկ են ապրում և դատապարտված են հաղթելու թշնամուն
Ստեփանակերտի այս հրթիռակոծության ժամանակ պայթյունների ձայնն ավելի ուժեղ էր լսվում։ Ստիպված մենք էլ իջանք նկուղ-ապաստարան։ Մեր շենքի բոլոր բնակիչներն այնտեղ էին։ Երբ մի որոշ ժամանակ անց մի քանի հոգով դուրս եկանք՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, այս անգամ որտեղ են թիրախավորել շանորդիները, նկատեցինք, որ շենքի հակառակ կողմում գտնվող արդեն 4-5 օր փակ խանութներից մեկում լույս է վառվել։ Գնացինք պարզելու, թե հանկարծ ինչու են գիշերով, այդ ժամին բացել միրգ-բանջարեղենի խանութը։
Խանութատիրոջ երկու բարեկամներն էին։
-Այս մրգերն ափսոս են, փչանում են,-ասացին նրանք։ -Տարեք որքան ուզում եք։
Երկուական ցելոֆանե տոպրակ վերցրինք և սկսեցինք ընտրել։ Կիսով չափ կամ լրիվ փչացած մրգերը շատ քիչ էին։ Հիմնականում լիովին անվնաս էին։ Նրանք իրենք էին օգնում մեզ՝ մրգերը լցնելու տոպրակների մեջ։
Զույգ տոպրակներով իջանք շենքի նկուղ-ապաստարան և այդ ամենը թողեցինք այնտեղ՝ ազատված մահճակալներից մեկի վրա։
Այնքա՜ն զույգ աչքեր էին նայում մեզ...
Չգիտեմ, թե Ադրբեջանում կամ Թուրքիայում ի վերջո ինչ արարածներ են ապրում, բայց այստեղ, մեզ մոտ մարդիկ են ապրում և դատապարտված են հաղթելու թշնամուն։
Չգիտեմ, թե Ադրբեջանում կամ Թուրքիայում ի վերջո ինչ արարածներ են ապրում, բայց այստեղ, մեզ մոտ մարդիկ են ապրում և դատապարտված են հաղթելու թշնամուն