Քաղաքական

03.10.2020 08:00


Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ վերջին հարվածների հետևանքով 1 անձ զոհվել է

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ վերջին հարվածների հետևանքով 1 անձ զոհվել է

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 2-ի երեկոյան Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 4 վիրավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով` երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ վնասվել են և, բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել. դրա արդյունքում վիրավորների քանակը ավելի քիչ է:

ՄԻՊ-ը հիշեցրեց, որ մինչ այդ Ստեփանակերտում հրթիռակոծվել էր ԱԻ պետական ծառայության շենքը, որը լրջորեն վնասվել էր:

«Ակնհայտ է, որ դիտավորյալ թիրախավորված կերպով է եղել հարվածը, հաշվի առնելով հրթիռների դիպուկության աստիճանը: Հարվածի հետևանքով 7 վիրավորներ կան քաղաքացիական բնակչության ու ծառայության աշխատակիցների շրջանում: Վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում: Այստեղ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին»,-ասաց Բեգլարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը