Ով է մեր բարեկամը, ով՝ ոչ այնքան, ով՝ մեր թշնամու...
Բնականաբար, տասնյակ միջազգայնագետներ ու փորձագետներ կան, որոնք մասնագիտորեն կվերլուծեն առկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային միտումները, «խոշորների» ու հարևանների զանազան շահերը, կհիմնավորեն իրենց տեսակետները:
Այս հրապարակումը զերծ է նման հավակնություններից: Ուղղակի թուրք-ադրբեջանական ու նրանցից առաջինի բուծած ու ներգրաված իսլամ-ծայրահեղականների սանձաձերծած պատերազմի ու 21-րդ դարի այդ բարբարոս հորդաներին մեր աննկուն դիմակայության 6-րդ օրն է, ու թերևս արժե, թեկուզ՝ ընդհանրական դիտարկումներով որոշ արտաքին-քաղաքական հանգամանքներ էլ ի մի բերել: Առնվազն՝ այս փուլի համար:
Բայց նախ, հպանցիկ ու պարզ, նույնիսկ՝ միտումնավոր պարզունակ տարբերակով՝ թշնամու ու մեր նպատակների մասին:
Մեր թշնամին պարզ է, թե՝ ով է, ավելի ճիշտ՝ ովքեր կամ ինչերն են: Նրանցից Ադրբեջանի նպատակ «մաքսիմումը» Արցախի զավթումն ու հայության բնաջնջումն է, «նվազագույնը»՝ որոշ տարածքային գրավում ունենալը և հետագա հնարավոր բանակցություններում շահեկան կամ պարտադրողի դիրք ստանալը: Գումարած՝ Ալիև-Փաշաևյան կլանների համատեղ շահերը՝ երկարաձգել իրենց իշխանությունն ու նավթամիլիարդատիրական վիճակը, եթե դրա համար հարկ լինի անգամ իր բնակչության կեսը «թնդանոթի միս դարձնել»:
Թուրքիայի «մաքսիմում» նպատակը, բնականաբար, Հայաստանի՝ որպես պետության առհասարակ վերացումն է, և «ժիլետի թև» «միջազգային հանրության հանցավոր անգործության պայմաններում 1915 թվականի ցեղասպանական ծրագրերը «ավարտին հասցնելը»: Թուրքիայի «մինիմում» նպատակները նույնպես տեսանելի են, որոնցից առաջինը՝ կոնկրետ մեր տարածաշրջանում հիմնական գործոն դառնալն է, առանց ում հետ որևէ հարց համաձայնեցնելու, ո՛չ Ռուսաստանը, ոչ՛ Իրանը հնարավորություն չունենան որևէ քայլ անել:
Մեր նպատակը ամենից պարզն է. Հայրենական պատերազմ՝ հանուն մեր ազգային ու պետական գոյության: Զավթիչների նենգության ու հակամարդության դեմ մեր հավաքական կամքն է, հաղթելու և ապրելու մեր վճռականությունն ու անսասանությունը:
Մենք, բնականաբար, ու, որքան էլ որ դա դաժան չհնչի, բայց որոշ իմաստով՝ բարեբախտաբար, մենակ ենք՝ կոնկրետ թշնամուն ռազմաճակատում դիմակայելու հարցում: Դրա «բարեբախտաբարը» այն է, որ ինչպես 1992-94 թվերին, ինչպես Սարդարապատում մեր հույսը միայն ու միայն մեր վրա պիտի դնենք, մեր համախմբվածության, կամքի, խելքի ու հազարամյակների մարտունակության և կենսունակության: Մենք գիտենք ու գիտակցում ենք՝ ոչ մեկը մեր ապրելու իրավունքի համար չի գալու մեր փոխարեն կռվի, իսկ «անգլո-ամերիկյան նավերն» էլ, գիտենք, մեր լեռները չեն կարողանում բարձրանալ:
«Միջազգային հանրություն», որպես այդպիսին, որպես կոնկրետ մարմին ու ազդեցություն ունեցող երևույթ, ըստ էության չկա, ու իրենց հեչ պետքն էլ չէ, թե՝ աշխարհի այս անկյունում հիմա ինչ է կատարվում, ով առաջինը կրակեց, ով նախահարձակ եղավ, իրենք միայն անատամ ու տարտամ կոչեր են անելու դեռ որ: Այ, եթե կամ ավելի ճիշտ՝ երբ մեր արի բանակը թշնամուն նեղը գցի ու սկսի ազատագրական գործողություններ, այն ժամանակ, «միջազգային հանրությունը» հարայ-հրոցով իրար կանցնի...
Այլ է գերտերությունների հարցը:
Ահա այդ գերտերություններից, ինչ էլ որ լինի՝ Ռուսաստանը մեր բարեկամն է: Այնքանով, որքանով որ Հայաստանի վրա թուրքական հարձակումը կամ Թուրքիայի հետապնդած նպատակները վերջնահաշվում հակասում են Ռուսաստանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերին: Ռուսաստանը, ինչ էլ այս օրերին անխոհեմաբար, իսկ երբեմն՝ հատուկ միտումով ասեն զանազան «խելոքներ», մեր բարեկամն է թե՛ որպես գործընկեր պետություն, թե՛ որպես ՀԱՊԿ անդամ, թե՛ հայ-թուրքական սահմանի վրա մեր թիկունքը պահելով, թե՛ որպես սպառազինության ու ռազմամթերքի մատակարար:
Հա, Ռուսաստանը առայժմ, գոնե արտաքուստ այնպես է թվում, թե ակտիվ չէ, որպես դաշնակից, բայց այդպես կարծողներին նախ կարելի է հուշել, որ իրենք իրականում (ես էլ, ի դեպ), ռեալ տեղեկություններ չունեն, թե ինչ է կատարվում, ինչ է խոսվում ՀՀ և ՌԴ ղեկավարության միջև այս օրերի ինտենսիվ հեռախոսային շփումների ժամանակ, երկրորդ՝ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է և, որպես միջնորդ, որոշակի չափով կաշկանդված է բացահայտ ու անթաքույց ռազմական աջակցության հարցում: Բնական է, որ Ռուսաստանը ունի իր շահերը և թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ կապված մոտեցումներում առաջնորդվում է իր շահերով:
Խոշոր տերություններից, անկասկած, Ֆրանսիան նույնպես մեր բարեկամների շարքում է (բնականաբար, իրենց շահերից ելնելով, բայց նաև՝ հայ-ֆրանսիական, արդեն կարելի է ասել՝ ավանդական ու ջերմ կապերից ու հարաբերություններից ելնելով): Սակայն Ֆրանսիան նույնպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, դրանից բխող որոշ կաշկանդվածությամբ, չնայած լիովին ի զորու է արտաքին-քաղաքական աջակցություն ցուցաբերել:
ԱՄՆ-ի հարցը սիրով կթողնեմ ամերիկագետներին ու Թրամփի քաղաքականության գիտակներին: Պարզ է մի բան. այնտեղ նախագահական ընտրություններ են և այդ թոհուբոհում իրենց գլուխը միանգամայն այլ հարցերով է ծանրաբեռնված:
Հարևան Իրանը, ում հետ հարաբերությունները հազարամյակների խորքն են հասնում, բայց հիմա խոսքն այլ բանի մասին է: Թուրքիայի՝ վերը թեթևակի հիշատակված նպատակները բնական հակասության մեջ են Իրանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերի հետ: Վերջին տարիներին, լինի Իրաքում, թե Սիրիայում, ըստ էության, թուրք-օսմանական էքսպանսիային առավել կազմակերպված դիմակայող հիմնական ուժերից մեկը Իրանն է: Իրանի շահերից չի բխում իր հյուսիսային սահմանների մոտ ոչ միայն ունենալ պատերազմական վիճակում գտնվող հակամարտություն, այլև՝ դրա պատրվակով այս «փոքր տարածաշրջան» ներթափանցած «իգիլ»-ականներ, ծայրահեղական զինյալներ և/կամ՝ ամերիկյան կամ իսրայելական ինչ-ինչ ուժեր:
Այնպես որ, այս դեպքում կարելի է ասել, որ Իրանը ավելի շուտ մեզ է բարեկամական, քան նոմինալ հավատակից՝ շիայական Ադրբեջանին: Եվ ԻԻՀ ԱԳՆ վերջին հայտարարությունը հնարավորինս պարզ այդ տոնայնությունը պարունակում էր, հասկանալի է՝ ոչ թե մեր սիրուն աչքերի, այլ իրենց պետական և ազգային շահերից ելնելով:
Ի դեպ, այստեղ անհնար է որոշակի ափսոսանքով չհիշեցնել նախապատերազմական «խաղաղ պայմաններում» մեր պետության, այսպես ասենք՝ Իսրայելում դեսպանատուն բացելու ոչ այնքան լավ հաշվարկված ու ինչ-որ տեղ նաև անհեռատես քայլը, որը անխուսափելիորեն որոշակի սառնություն հաղորդեց հայ-իրանական հարաբերություններին: Սա այն դեպքում, որ ինչպես ռեալ ժամանակում ցույց է տալիս պատերազմը, Իրանը մեր միակ «կյանքի ճանապարհն» է՝ կենսականորեն անհրաժեշտ ապրանքների մատակարարման իմաստով:
Իսրայելը: Անկախ այն բանից, որ «հոլոքոստը» վերապրած հրեա ժողովրդի շարքերում կան մի շարք ազնիվ մարդիկ, գիտնականներ ու անգամ՝ քաղաքականության մեջ գտնվող անձինք, որոնք իրենց համակրանքն են արտահայտում հայերիս ու Հայաստանի հանդեպ, Իսրայելը, որպես պետություն, ոչ թե բարեկամական է, այլ, ավելի շուտ՝ թշնամական: Այլ գնահատական անհնար է տալ մի պետության, որը գերժամանակակից զինատեսակներ է վաճառում ու մատակարարում Ադրբեջանին, որը վարժեցնում ու նախապատրաստում է այդ մահաբեր զենքերը գործածող ադրբեջանական անձնակազմեր, ըստ որում, հրաշալի իմանալով, որ իր մատակարարած զենքով գնորդը ցանկանում է իրականացնել հայերի ցեղասպանություն: Ֆաշիստական Գերմանիայի հանցավոր բնույթն իր մաշկի վրա զգացած ժողովրդի կազմավորած պետությունը... զենք է մատակարարում ֆաշիստական մի ռեժիմի, որն անթաքույց հանդես է գալիս ցաղասպան ծրագրերով...
Եվ ո՞վ է այս դեպքում Իսրայել պետությունն իր գործող կառավարույթամբ՝ կոնկրետ մեր նկատմամբ:
Գիտենք, Իսրայելը իր նեղ շահերն ունի՝ հնարավորինս մոտիկ ոտքատեղ ապահովել իրեն համար՝ իր ավանդական հակառակորդ կամ թշնամի Իրանի սահմանների մոտ: Այդ իմաստով՝ Հայաստանն Իսրայելի համար անհույս է, իսկ այ Ալիևի ռեժիմն իրենք շատ հարմար են գտել, բացի այդ, համ էլ՝ առատ նավթադոլլարներ են քամում այդ ռեժիմից:
Վրաստանի մասին: Չնայած Վրաստանը օրերս հայտարարեց՝ թե՛ դեպի Ադրբեջան, թե՛ դեպի Հայաստան ռազմական նշանակության բեռների փոխադրման համար իր տարածքը փակ է, բայց նախ՝ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն ինչ կարող էր, տարել էր: Երկրորդ, չկա ոչ մի վստահություն, որ Վրաստանը, առնվազն Ադրբեջանի մասով, իր «տղամարդու խոսքը» կպահի: Վրաստանի տնտեսությունը, բավականին զգալի չափով, ըստ էության զավթված է թուրքական ու ադրբեջանական կապիտալի կողմից, որպեսզի Վրաստանն իրեն նման ինքնուրույնություն թույլ տա:
Ցանկացած պարագայում, Վրաստանը ծովաերկաթուղային ելքի մեր միակ ճանապարհն է, վրաց ժողովուրդը, ինչ էլ ասվի՝ մեր բազմահազարամյա մյուս հարևանն է, հետևաբար, պետք է ամեն դեպքում առնվազն չփչացնել հարաբերությունները, որքան էլ դրան ձգտեն թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալները և անգամ վրացական որոշ ծայրահեղական գործիչներ:
Չպետք է մոռանալ նաև, որ մենք ակամայից ունենք մի ամբողջ շարք բնական դաշնակիցներ: Բանն այն է, որ Թուրքիան, ինչպես անցած մեծ ժամանակահատվածում, այնպես էլ էրդողանյան օսմանիզմի այս վերջին 10-15 տարիներին, որքան ու ինչով կարողացել է, փչացրել է հարաբերությունները բոլոր հարևանների հետ՝ Սիրիա, արաբական մի շարք երկրներ, օրինակ՝ Եգիպտոս, նաև՝ Իրաք, ավանդաբար՝ Հունաստան, Կիպրոս, ինչ-որ տեղ նաև՝ Բուլղարիա, որտեղ, ի դեպ, մեծ թվով թուրքեր կան: Քրդերի մասին էլ դեռ չասած:
Բայց դա արդեն մեկ այլ խնդիր է: Ինչպես այն, թե Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավը որքանով ճկուն կգտնվի առկա արտաքին-քաղաքական բարդ իրավիճակում:

Արմեն Հակոբյան