Կարծիք

02.10.2020 14:22


Երևանի և այլ մեծ քաղաքների բնակիչներին ինչ-որ գերատեսչություն պատրաստվո՞ւմ է բացատրել՝ ինչ անել տեսական ավիահարձակման ժամանակ

Երևանի և այլ մեծ քաղաքների բնակիչներին ինչ-որ գերատեսչություն պատրաստվո՞ւմ է բացատրել՝ ինչ անել տեսական ավիահարձակման ժամանակ

Իսկ հիմա լուրջ՝ հաշվի առնելով երեկվա գիշերային խուճապը, Երևանի և այլ մեծ քաղաքների բնակիչներին ինչ-որ գերատեսչություն պատրաստվում ա բացատրել, ինչ անել օրինակ տեսական ավիահարձակման ժամանակ՞։ Գոնե իմանանք մենք ապաստարան առհասարակ ունենք՞, էդ ապաստարանները պատրաստ են արդյոք թե ջուր ու տաք շոր պիտի պատրաստ տանը դրած ունենանք, որ փաստաթղթերի հետ միասին վերցնենք դուրս գանք՞, թե պիտի դուրս չգանք մեր բազմահարկ շենքից՞։ Ինչ պիտի առհասարակ անենք՞ ու ինչ չանենք։ Բանը, ռազմական դրություն ա երկրում, հարգելիներս, ձեր պատասխանատվության տակ գտնվող բնակչության 99 տոկոսը չգիտի քաղաքացիական բնակչությունը ոնց պիտի ինքնակազմակերպվի հարձակման դեպքում։ Որ խնդրեմ, կզբաղվեք գոնե ուղեցույց տարածելու մակարդակով՞։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը