Կարծիք

02.10.2020 13:59


Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն, մարդկանց բառիս բուն իմաստով խցկում են ավտոբուսներն ու ճակատ ուղարկում

Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն, մարդկանց բառիս բուն իմաստով խցկում են ավտոբուսներն ու ճակատ ուղարկում
Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։
Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։
Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ։
Այդ ձևով ճակատ գնացողի բարոյահոգեբանական վիճակն արդեն պարզ է։
Թուրքիան իր ռեգիոնալ խնդիրները լուծելիս թքած ունի, թե Ադրբեջանի, թե նրա քաղաքացիների վրա։
Նրան Ադրբեջանը որպես պլացդարմ է հետաքրքրում՝ իր շահերը մեր ռեգիոնում առաջ մղելու համար։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը