Լրահոս

02.10.2020 12:58


«Le Monde» պարբերականի 2 թղթակիցները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

«Le Monde» պարբերականի 2 թղթակիցները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցները քիչ առաջ տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը։

Վերջիններիս վիճակը նորմալ է։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանցից մեկի վիճակը ծանր էր գնահատվում, վերջինիս վիրահատել են։ Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Արմենիա» Հ/Ը «Ժամը» լրատվական նկարահանող խումբը։ Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը, վնասվածքը թեթև է։

Այս խորագրի վերջին նյութերը