«Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին:
«Այսօր մենք ականատես ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին, որոնց արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ մարտավարական բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ: Եվ այդ առումով այս պահին, տեսնելով րոպեներ առաջ կատարված սխրանքը, որոշել եմ լեգենդար հրամանատար Կարեն Աղասի Ջալավյանին պարգևատրել «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Հարությունյանը:
«Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը: Կեցցե՛ հայոց բանակը: Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»,-նշել է Հարությունյանը: