Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին:
«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,-ասել է նա:
Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պենտագոնի ներկայացուցիչն ասել է Sky News Arabia-ին:
«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,-ասել է նա: