Հայ հայտնիներից ով ասես` որ հանդես չեկավ հայտարարությամբ, չդատապարտեց Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հարձակումը Արցախի և Հայաստանի դեմ։ Քարդաշյաններից մինչև Սեդա Ազնավուր, բոլորի ուշադրության կենտրոնում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյունում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ձևով պատերազմական, բովանդակությամբ` ցեղասպանական գործողություններն են։
Իսկ 2018թ. «թավշյա հեղափոխության» մուսաները լռում են` Արսինե Խանջյանից ու Սերժ Թանկյանից ձե՜ն-ձուն չկա. պապանձվել են` ոչ մի բառ չեն ասում թուրքերի և ադրբեջանցիների վայրենաբարո, հանցավոր քաղաքականության նորօրյա դրսևորումների մասին։
Փաստորեն նրանց կռիվը Սերժի դեմ էր` Սերժին մերժելու համար։
Իրենցից ինչ հասնում էր, արել են ու սուրը փառքով դրել պատյան. Ալիևին ու Էրդողանին «մերժելու» ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ մոտիվացիա...
Հա, ի դեպ, Սերժից ու Արսինեից «խաբրիկ մը» չունե՞ք