Կարծիք

30.09.2020 13:14


Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց արդեն կան նրանք, ովքեր ատելություն են սերմանում․ ո՞ւմ շահերից է սա բխում

Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց արդեն կան նրանք, ովքեր ատելություն են սերմանում․ ո՞ւմ շահերից է սա բխում
Ես հույս ունեի, որ այս պատերազմի ավարտից հետո Հայաստանի քաղաքական դաշտում չեն գտնվի քաղաքականապես անմեղսունակ անձինք, ովքեր անպատասխանատու կերպով կասեն օրինակ, որ «պատերազմը հրահրված է եղել Ռուսաստանի կողմից՝ նպատակ ունենալով Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ»։ Բայց ես սխալվում էի: Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց արդեն կան նրանք, ովքեր ատելություն են սերմանում:
Մեր մեջ ապրող մարդիկ ՝ առանց գիտակցելու (կամ գիտակցելով ու դա միտումնավոր անելով) վնասում են հայ-ռուսական հարաբերություններին և փորձում են մեզ համար «ապահովել» երկրորդ ճակատի բացումը:
Ո՞ւմ շահերից է սա բխում: Ճիշտ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: Կարո՞ղ ենք մենք մեզ «շքեղությունը» թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկողներ ունենալ մեր քաղաքական դաշտում: Իհարկե ոչ:
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը