Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը
Պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ են պետք։
Ադրբեջանցի դիվանագետները հայտարարում են, որ չեն կարող բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նա ունակ չէ պայմանավորվածությունները կատարել։
Կրեմլին մոտ կանգնած ռուսական մեդիան միարժեքորեն պնդում է, որ ռուսական միջնորդության հիմնական խոչընդոտն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։
Արեւմտյան դիվանագետները լուռ են։
Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը, եւ միայն նա անձամբ կարող է վերացնել այդ խոչընդոտը, քանի որ այս հանգամանքներում բնական է, որ ոչ ընդդիմությունը, ոչ էլ ժողովուրդը չեն կարող դնել իշխանափոխության պահանջ։
Միայն Նիկոլ Փաշինյանն անձամբ կարող է պարզել, թե իր գործոնը որքանով է խոչընդոտում խաղաղության հաստատմանը