Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Երեկվա «Россия-1»-ում ինքը համառորեն հենց դա՛ էր ապացուցում։ Նույնիսկ դաս չեղավ BBC-ի թղթակցի կողմից աննախադեպ նվաստացումը։
Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, ինչն առիթ դարձավ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում այն ցիտելով՝ փորձի լեգիտիմացնել այս թուրանական հարձակումը, նաև՝ բանակցություններից հրաժարվելու պատճառը։ Հասարակության հայացքն այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է, այդ թվում՝ նաև «դավադիրները», ովքեր ամբիոններից չէ, որ հայտարարել են, թե պատրաստ են զոհվել Արցախի համար։ Եվ ժողովուրդը հավատում է նրանց։
Վերջապես լռի՛ր