Լրահոս

29.09.2020 17:23


Զոհված զինծառայող Մայիս Գրիգորյանն այս տարի էր ավարտել դպրոցը, 1,5 ամսվա զինծառայող էր

Զոհված զինծառայող Մայիս Գրիգորյանն այս տարի էր ավարտել դպրոցը, 1,5 ամսվա զինծառայող էր

Արցախում հակառակորդի հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 19-ամյա զինծառայող Մայիս Գրիգորյանն Արարատի մարզի Արարատ գյուղից էր: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Արարատի համայնքապետարանից:

«Այս տարի էր ավարտել դպրոցը, 1,5 ամսվա զինծառայող էր»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը՝ նշելով, թե Մայիսը ծնողներ, քույր ուներ, ապրում էր տատի ու պապի հետ:

«Որոշել էր զինծառայությունից հետո շարունակել ուսումը»,-ասացին համայնքապետարանից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը: Այդ օրվանից ՀՀ-ում և ԱՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:

Այս խորագրի վերջին նյութերը