Լրահոս

29.09.2020 14:28


Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը, որոնց թվում են նաև պաշտպանության նախարարության և նախագահի պաշտոնական կայքէջերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշված է կիբեր բանակի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Ադրբեջանի կառավարության կայքերը հարձակման տակ են: Դրանց թվում է նաև Ադրբեջանի ՊՆ կայքը։ Շարունակելի...: Սպասեք մեզ...»,-նշված է հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը ռազմական գործողությունների մեկնարկից մինչ այս պահը հասանելի է եղել, սակայն հայ հաքերների հարձակումից հետո այն արդեն տևական ժամանակ է` չի գործում:

Այս խորագրի վերջին նյութերը