19-ամյա զոհված զինծառայող Դավիթ Բադալյանը Մասիս քաղաքից էր, նրա եղբայրը ծառայության մեջ է այս պահին
Պաշտպանության բանակը երեկ տեղեկացրել է, որ հայկական կողմն ունի 84 զոհ:
Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 84 զինծառայողների անունները։ Նրանցից մեկը՝ 19-ամյա Դավիթ Բադալյանը, Արարատի մարզի Մասիս քաղաքից էր:
Դավիթ Բադալյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող էր։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դավիթի եղբայրը ծառայության մեջ է գտնվում: Նա ունի թույլտվություն եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար: