Կարծիք

29.09.2020 10:38


Ո՞ւր կորան թրքասեր Սաակաշվիլիի հայաստանյան երկրպագուները

Ո՞ւր կորան թրքասեր Սաակաշվիլիի հայաստանյան երկրպագուները
Արցախում վերսկսված պատերազմի հետ կապված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ադրբեջանամետ զառանցանքներով է հանդես եկել... Հայաստանի իշխանությունները և այդ իշխանության փայատեր որոշ անձինք, ովքեր 2018 թ-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանատեղափոխության ֆոնին ուղղակի էքստազի մեջ էին հայտնվել նույն այդ թրքասեր տականքի նիկոլամետ հայտարարություններից, դրա հայտարարության պահով մինչև հիմա ծպտուն չեն հանել...
Սաակաշվիլիի թրքամետությանը մենք վաղուց ենք ծանոթ ու հենց նրա նախաձեռնությամբ ու հովանավորների պատվերով 2003 թ-ից ի վեր Վրաստանում իշխանության եկած Միշիկոն սկսեց Թբիլիսին գցել թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ ու հաճախակի հանդես գալ հակահայկական զառանցանքնեորով...
Սաակաշվիլիի վերջին ադրբեջանամետ հայտարարությունը նրանով է տարբերվում, որ այն արվեց իր «համադասարանցի» Նիկոլի Հայաստանում իշխանության գալուց հետո... Փաստ է, որ Սաակաշվիլիի և Փաշինյանի իշխանության փայատերերի մի մասի հովանավորները նույն կենտրոններն ու հիմնադրամներն են... Երևի հենց սրանով է պայմանավորված, որ գործող իշխանություններն ուղղակի չտեսնելու տվեցին Սաակաշվիլիի հակահայկական զառանցանքները... Սաակաշվիլիի հակահայկական վերջին զառանցանքի անարձագանք մնալն ապացուցում է, որ Նիկոլի իշխանության պետական մտածելակերպից զուրկ փայատերերը մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, քանի որ իրենց տերերին և նրանց պատվերներն ավելի բարձր են դասում Հայաստանի շահերից... Հետաքրքիր է, եթե թրքասեր Միշիկոն կրկին դիֆիրամբներ ձոնի Նիկոլին` նրա թիմակիցներից շատերը և երկրպագող զանգվածը նորի՞ց ինքնամոռաց դրանք կտարածի և կգովերգի այդ թրքասեր տականքին...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը