Կարծիք

29.09.2020 10:31


Այս ամենը նշանակում է, որ 2–3 շաբաթից կարող ենք ահավոր արագ աճ ունենալ վարակումների

Այս ամենը նշանակում է, որ 2–3 շաբաթից կարող ենք ահավոր արագ աճ ունենալ վարակումների
ԿԱՐԵՎՈՐ, որը, գիտեմ, շատերի դուրը չի գա, շատերը կասեն. «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ...
Հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհայտացել։ Հասկանալի է, որ թեժ է, հասկանալի է, որ խառն է ամեն ինչ, ժամանակ չկա կորոնա-դիմակ ու նման «հիմարությունների» մասին մտածելոի, բայց հաշվի առեք, որ.
• Ռազմական գործողությունները կարող են դեռ երկար տևել։
• Վիրավորներ կան և լինելու են, այդ թվում ծանր, և հիվանդանոցային տեղերի լուրջ խնդիր է առաջանալու։
• Մարդկանց կուտակումները, որտեղ ոչ ոք սոցիալական հեռավորություն չի պահում, իրար վրա գոռոռալով թեժ քննարկումները, այս ամենը նպաստում է վիրուսի տարածմանը։ Մեծ խմբերով կամավորներ են մեկնում ռազմաճակատ։
• Ոստիկանությունը հիմա, բնականաբար, դիմակներով չի զբաղվելու, իրենք էլ են շատ խառը։
Այս ամենը նշանակում է, որ 2–3 շաբաթից կարող ենք ահավոր արագ աճ ունենալ վարակումների, ընդ որում ոչ միայն քաղաքացիականների շրջանում, այլև բանակում։ Պատկերացնում եք, չէ՞, հոգնած-չքնած զինվորներին մի հատ էլ կողքից վարակ կպնի։
Մի խոսքով, այսօր առավել ևս կարևոր է բոլոր նախազգուշական, պաշտպանական միջոցառումները խստորեն պահպանելը։ Այդ թվում և այդ անտեր դիմակները հագնելը։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը