Կարծիք

29.09.2020 09:58


Երեկվանից դեպքեր կան, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է՝ ողջ է

Երեկվանից դեպքեր կան, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է՝ ողջ է
Երեկվանից դեպքեր կան, որ մեր զինվորների անունները սկզբում հայտնվում են զոհվածների ցուցակներում, հետո պարզվում է՝ ողջ է։ Ինչքանով որ հասցնում եմ հետևել, կարծես թե արդեն 2 դեպք կա։
Ռազմինֆոյի էջի մեկնաբանություններում, ընկերներիս ուղարկած երկտողերում զարմանք կա ու մի քիչ էլ վրդովմունք այս առիթով։
Փորձեմ պարզաբանել, թե ինչու է այդպես լինում և ինչու է դա նորմալ, ցավոք։
Մարտական իրավիճակի արագ զարգացումների, կտրուկ փոփոխությունների պայմաններում, ցավոք հնարավոր են նման սխալներ։ Անխուսափելի են։
Օրինակ՝ զինվորների մի խումբ կարող է հրետակոծության տակ ընկնել, իրար կորցնեն, մարտի խառնաշփոթում ինչ-որ մեկին թվա, թե ընկերներից մեկը զոհվել է, և այդպես զեկուցի, բայց հետո պարզվի ուղղակի ընկել էր պայթյունի պահին և այլն։
Նամանավանդ գիշերային մարտերում շատ հեշտ է իրար կորցնելը, կատարվածը սխալ հասկանալը, ընկալելը։
Դրան գումարեք ծայրահեղ լարվածություն, ադրենալին, հոգնածություն։
Ավաղ, նման իրավիճակներում սխալներ պատահում են, զարմանալ ու վրդովվել պետք չի։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը