Կարծիք

28.09.2020 16:53


Լուրջ հաջողություններ չարձանագրելու դեպքում կարելի է համարել, որ սկսվում է Ալիևի իշխանության վերջի սկիզբը

Լուրջ հաջողություններ չարձանագրելու դեպքում կարելի է համարել, որ սկսվում է Ալիևի իշխանության վերջի սկիզբը
Այդ պատերազմով Ալիևի կլանի գոյության հարցն է լուծվում: Լուրջ հաջողություններ չարձանագրելու դեպքում կարելի է համարել, որ սկսվում է Ալիևի իշխանության վերջի սկիզբը: Նա նահանջելու տեղ չունի:
Հունիսի դեպքերից հետո Ալիևի դեմ ցույցեր էին սկսվել, որը կանգնեցվեց Թուրքիայի շնորհիվ: Ադրբեջանաթուրքական զորավարժություններն ու Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները սառեցրեցին վիճակը, սակայն այս պատերազմից հետո, եթե Ալիևը հաջողություններ չգրանցի, դատապարտված է.
- բանակցություններ վարել էլի չի կարող,
-պատերազմով հարցերը լուծելու սպառնալիքները նույնպես կընկալվեն անլուրջ, մնում է հեռանալը կամ հեռացվելը:
Սա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, թե հեռանալուց հետո ով է գալու: Կարելի է արձանագրել, որ հաջորդ իշխանության կազմը Թուրքիան է որոշելու, արդյունքում Ադրբեջանը դառնում է Թուրքիայի շարունակությունը՝ դեռևս առանձին պետական միավորի տեսքով, և Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում լինելու է անէական, ինչպես նաև Իրանի հետ հարաբերություններում նույնպես չի ընկալվելու որպես առանձին սուբյեկտ:
Եթե դեպքերն այս կերպ զարգանան, ապա տարածաշրջանում բոլորովին այլ աշխարհքաղաքական պատկեր է ստեղծվում՝ նոր մարտահրավերներով ու նոր հնարավորություններով:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը