Լևոն Տեր–Պետրոսյանը հարցազրույց է տվել BBC–ի ռուսական ծառայությանն ու հերթական անգամ ներկայացրել իր տեսակետները Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Ըստ նրա՝ խնդրի կարգավորման լավագույն պահը 1997–ին էր, սակայն ղարաբաղցիներն ու իր թիմակիցներից ոմանք դեմ դուրս եկան այն տարբերակին, որն ինքն առաջարկում էր։
Հիշեցնենք, որ 1997–ին շրջանառության մեջ դրված Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը տխրահռչակ փուլայինն էր, որի դեպքում հայկական կողմը պետք է հանձներ ազատագրված տարածքները, իսկ նախկին ԼՂԻՄ–ը «դե յուրե» մնար Ադրբեջանի հանրապետության կազմում։ Այսինքն՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը փուլային տարբերակում ներառված չէր. մենք տալիս էինք ամեն ինչ, իսկ փոխարենը ստանում ոչինչ։ Եվ այս ծրագիրը ՀԱԿ առաջնորդը համարում է լավագույնը, իսկ ղարաբաղցիներին ու իր շրջապատի որոշ մարդկանց համարում մաքսիմալիստ, այն է՝ հարցի լուծմանը խանգարող։ Ցանկացած նորմալ երկրում նման տեսակետ հայտնողն անմիջապես քաղաքական «իզգոյի» կարգավիճակում կհայտնվեր, բայց մեզ մոտ այնպես է ստացվել, որ հանձնողական տեսակետի կրողը համարվում է հիմնական ընդդիմադիր ուժ։
Ի դեպ, 1998–ին Տեր–Պետրոսյանը պնդում էր, թե հետագայում փուլային տարբերակը խնդրելու, բայց չենք ստանալու, այնինչ այդ տարբերակին Ադրբեջանն ու Թուրքիան այսօր էլ երկու ձեռքով կողմ են ու բազմիցս հայտարարել են այդ մասին Սերժ Սարգսյանի նախաձեռնած ոչ պակաս տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ակտիվ շրջանում։
Անդրադառնալով Տեր–Պետրոսյանի այն խոսքին, թե Ղարաբաղի հարցում իր մոտեցմանը դեմ էին ղարաբաղցիներն ու իր թիմակիցներից ոմանք՝ նախ նկատենք, որ փուլային տարբերակը չէին ընդունում ոչ միայն նշյալ սուբյեկտները, այլ նաև Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը ու մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, այլապես 1998–ին, երբ ՀՀ առաջին նախագահը հրաժարական էր տալիս՝ գոնե տասը մարդ կհավաքվեր նախագահական նստավայրի դիմաց ու կխնդրեր նրան մնալ իր տեղում։
Բացի այդ՝ 1997–ից 14 տարի անց կրկին հայտարարել, թե փուլային տարբերակը լավն էր՝ նշանակում է ոչ թե սկզբունքային լինել, այլ կոմպլեքսավորված մեկը, ով պարզապես չի ցանկանում ընդունել իր ակնհայտ սխալը։ Իսկ եթե Տեր–Պետրոսյանն անկեղծորեն համոզված է, որ փուլային հանձնելու տարբերակն է լավագույնը, ապա դա նրա իրավունքն է, բայց Հայաստանի հասարակությունն իր հերթին պետք է հետևություն անի ու թույլ չտա մեր քաղաքական դաշտի չարորակ ուռուցքին և հինգերորդ շարասյան ֆունկցիա կատարողին ակտիվ դերակատարում ունենալ մեր քաղաքական կյանքում։
Իսկ այն, որ Տեր–Պետրոսյանը հինգերորդ շարասյան ֆունկցիա է կատարում՝ ցույց է տալիս նրա վարքագիծը թե՛ ներքաղաքական զարգացումների ժամանակ, թե՛ Ղարաբաղի ու Թուրքիայի հետ կապված հարցերում։
Ի՞նչ է ասում Տեր–Պետրոսյանը միջազգային լսարանին։ Ասում է, թե Հայաստանի պրոբլեմն աղճատված իշխանությունն է, և եթե այդ հարցը լուծվի (այսինքն՝ ինքը իշխանության գա), ապա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն, իսկ լուծելն էլ, արդեն գիտենք, թե ինչպես է նա պատկերացնում։ Սա օգնության հասնելու բացահայտ մեսիջ է Թուրքիային, Ադրբեջանին ու միջազգային այն խաղացողներին, ովքեր շահագրգռված են Ղարաբաղը հանձնելու հարցում, որպեսզի կարողանան, օրինակ, Նաբուկո գազային տրանզիտի հարցը լուծել։ Ադրբեջանը Նաբուկոյի դիմաց պահանջում է Ղարաբաղն ու նաև Սյունքիը, ու այս պայմաններում վերահաստատել, թե կողմ ես փուլային տարբերակին՝ նշանակում է հինգերորդ շարասյան դերակատարում ստանձնել։ Ու արդեն կապ չունի, թե դու դա անում ես քո համոզմունքների ու սկզբունքների շրջանակներո՞ւմ, թե՞ այլ պատճառներից դրդված։
Ինքս դավադրությունների տեսության կողմնակից չեմ ու չեմ կարծում, որ Տեր–Պետրոսյանը թուրքական լրտես է կամ հայրենիքի դավաճան, ինչպես որ տարածում էին Սերժ Սարգսյանի կողմնակիցները 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ ու նույնիսկ մի զզվելի ֆիլմ էին նկարել այդ թեմայով։
Ես համոզված եմ, որ «Ղարաբաղը հանձնելով լավ ապրելու» քարոզ իրականացնելը Տեր–Պետրոսյանի սևեռուն գաղափարի դրսևորում է, որը նրա հիվանդ մտածողությամբ է պայմանավորված, բայց դրանից Տեր–Պետրոսյանի կերպարը դրական չի դառնում։
BBC–ին տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահը կրկին ցույց տվեց, որ Հայաստանում հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան տրամադրությունների տարածման հիմնական գեներատորն ինքն է։
Դատեք ինքներդ. եթե մարդը հայտարարում է, թե մենք ուզում էինք Ղարաբաղի հարցը լուծել, որպեսզի Հայաստանը զարգանար, բայց ղարաբաղցիները թույլ չտվեցին, ապա ստացվում է, որ Հայաստանն այս օրին է, քանի որ ղարաբաղցիները մաքսիմալիստ են ու դրանով իսկ հայաստանցիներին չեն թողնում լավ ապրել։ Սա հայկական ֆաշիզմի ու ռասիզմի գաղափարախոսություն է, որով Տեր–Պետրոսյանն ու իր շրջապատը տարիներ շարունակ թունավորում են մեր հանրային օրգանիզմը։ Պետրոսմակեյանների պես քաղաքական դուրսպրծուկներն ա՛յս գաղափարախոսությունից սնվելով են հակաղարաբաղցիական քարոզով զբաղվում ու սա հանդուրժել չի կարելի։
Տեղին է հիշեցնել ՀՀՇ–ի վերջին համագումարում Տեր–Պետրոսյանի հնչեցրած այն կարծիքը, թե առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Հետևաբար՝ լևոնականները պետք է լավ իմանան, որ իրենք պայքարում են Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնելու համար, այլ ոչ թե ժողովրդավարության կամ տնտեսության վիճակը փոխելու, քանի որ ըստ իրենց «վոժդի» կամ պապիի՝ Սերժ Սարգսյանի ապաշնորհ կառավարումն ու այս համակարգը չեն մեղավոր ներկա վատ վիճակի համար, այլ Ղարաբաղի հարցի չլուծվածությունն ու հայ–թուրքական քիրվայության պակասը։ Այսինքն՝ եթե Տեր–Պետրոսյանն ընդդիմադիր է Սերժ Սարգսյանին, ապա ընդդիմադիր է «ֆուտբոլային» դիվանագիտությունը մինչև վերջ չտանելու հարցում։
Քանի Հայաստանի զարգացման բանաձևերից խոսեցինք՝ տանք «անտիսերգոջանային» մեր ձևակերպումը. քանի դեռ տերպետրոսյանական մտածողությունը կա և այդ մտածողության կրողները համարվում են տիտղոսային ընդդիմություն՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրականվիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։
Հայաստանի զարգացմանը ոչ պակաս խոչընդոտում է նաև ներկայումս Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգը ու այն թիմը, որը գնում է «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ճանապարհով։ Ուստի ավելի ամբողջական դարձնելու համար վերը բերված բանաձևը՝ նկատենք հետևյալը. առանց Լևոն Տեր–Պետրոսյանի հիմնադրած կլանաօլիգարխիկ համակարգը վերացնելու, «Ղարաբաղը հանձնեք, որ Սերգո ջանը լավ ապրի» մտածողությունն արմատախիլ անելու և իշխանափոխության միջոցով նոր համակարգ ստեղծելու՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Համաձայնե՛ք, որ այս բանաձևն ավելի հեշտ իրագործելի է ու հայաստանակենտրոն։
Անդրանիկ Թևանյան
Հ. Գ.։ Ցո՛ւյց տվեք մի երկիր, որն ունի Հայաստանի տիպի խնդիրներ և այնտեղ քաղաքական դաշտում իր լուրջ ներկայությունն ունի մի ուժ, որը հայտարարում է, թե պետք է զիջել տարածքները, որպեսզի հարևանները սահմանները բացեն ու լավ ապրենք։
Վերցնենք մեր հարևաններին. Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, Իրանում կա՞ն այնպիսի ուժեր, որոնք ազդեցիկ են ու հայտարարում են, թե պետք է համապատասխանաբար Հայաստանին, Ռուսաստանին, Կիպրոսին կամ Ադրբեջանին զիջենք հողերը, որպեսզի լավ ապրենք։ Չկա՛ նման բան։ Դա պարզապես անհեթեթություն կլիներ։
«Հանձնելով լավ ապրելն» անհեթեթություն է ուրիշների, բայց, փաստորեն, ոչ մեզ համար։ Հետևաբար՝ Տեր–Պետրոսյանի քաղաքական վերադարաձն ու ընտրություններում այդքան ձայն հավաքելը՝ մեր պետության խորը հիվանդության մասին է վկայում, ինչը լրջորեն պետք է մտահոգի բոլորիս։
Հեռացնել չարորակ ուռուցքը

Քանի Հայաստանի զարգացման բանաձևերից խոսեցինք՝ տանք «անտիսերգոջանային» մեր ձևակերպումը. քանի դեռ տերպետրոսյանական մտածողությունը կա և այդ մտածողության կրողները համարվում են տիտղոսային ընդդիմություն՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։