Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում բոլոր նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին, որ առանց մեզ հետ քննարկելու կարող են քարտեզներ գծել Արցախում կամ էլ մեր ճակատագիրը որոշել
Երեկ երեկոյան և այս գիշեր Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները մի շարք փայլուն գործողություններ են իրականացրել։ Հիմա արդեն վստահ կարող ենք ասել, որ թշնամու բլիցկրիգի փորձը տապալվել է, իսկ հարձակման թափը՝ կոտրվել։ Ինչպես և կանխատեսում էի երեկ ցերեկը, երկրորդ փուլում սկսվել է թշնամու մարդկային և տեխնիկական ռեսուրսների ինտենսիվ ոչնչացում։ Մեր պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցիների մի քանի տասնյակ դիակներ կան հայկական կողմում։ Վստահ եմ՝ օրվա ընթացքում նման՝ ականջ շոյող լուրեր դեռ շատ ենք լսելու։ Եվ դա հրաշալի է։
Որովհետև իրականում նման գործողություններով մեր Բանակը միայն Ադրբեջանի ողնաշարը չի կոտրում։ Այս հաղթանակների արժեքը շատ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել։ Վերջում բոլորն են գալու ու չոքելու հայ ժողովրդի առջև։ Որովհետև հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում բոլոր նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին, որ առանց մեզ հետ քննարկելու կարող են քարտեզներ գծել Արցախում կամ էլ մեր ճակատագիրը որոշել։
Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում բոլոր նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին, որ առանց մեզ հետ քննարկելու կարող են քարտեզներ գծել Արցախում կամ էլ մեր ճակատագիրը որոշել