Պատերազմական վիճակի պատճառով Արցախի հացի փռերում, ալրաղացներում աշխատուժի կարիք կա
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կոչը քաղաքացիներին
Սիրելի մայրեր և քույրեր
Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքն զգում է:
Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:
Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:
Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39:
Պատերազմական վիճակի պատճառով Արցախի հացի փռերում, ալրաղացներում աշխատուժի կարիք կա