Հունաստանը խոստացել է Հայաստանին աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության դեէսկալացիային
Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները և հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու փորձերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ կիրակի երեկոյան Հունաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։
«Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվեցին Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամուր կապերը: Դենդիասը դատապարտեց մարդկային կորուստները և հայտնեց` Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային նպաստելու Հունաստանի պատրաստակամության մասին»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հունաստանը հատուկ մտահոգությամբ է դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը և կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան Մինսկի խմբի [ԵԱՀԿ] շրջանակներում: Արտաքին գործերի նախարարության խոսքով՝ «վեճերի խաղաղ կարգավորումը՝ համաձայն միջազգային իրավունքի, տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ճանապարհն է»: