Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է քաղաքացիական բնակչության շրջանում վեց վիրավորի մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ԼՂ շփման գծում իրավիճակի սրման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում վեց անձի վիրավորման մասին, գրում է interfax.ru-ն:
Բացի այդ, հաղորդվել է խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում զոհերի մասին, սակայն ստույգ թիվ չի հրապարակվել:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է ԼՂ շփման գծում իրավիճակի սրման հետևանքով Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Աղբյուրը՝ tert.am