Լևոն Տեր–Պետրոսյանի պատկերացումը ԼՂ հիմնահարցի լուծման վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Արցախյան հակամարտության կողմերն առավելապես ե՞րբ են մոտ եղել հիմնախնդրի ամբողջական խաղաղ կարգավորմանն, ասել է. «Կարծում եմ, դա 1997թ.–ն էր։ 1997թ.–ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը։ Այսինքն, ինչ–որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել և այլն, ձևավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետև լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այս ամենին դեմ էին ղարաբաղցիները, ովքեր մաքսիմալիստական մոտեցում ունեին»։
Հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է.
–Դե, որովհետև ղարաբաղցիները մի քիչ համարում էին, որ դա քիչ է։ Մոտեցումը մաքսիմալիստական էր։ Նրանք կարծում էին, որ կարելի է էլի սեղմել և ստանալ ավելին։ Եվ ոչ միայն ղարաբաղցիները։ Այստեղ էլ՝ իմ շրջապատում, իմ թիմում, կային մարդիկ, ովքեր համոզված էին, որ դա այդպես է։ Նրանք չգնացին այդ ծրագրին։ Ես այն ժամանակ ասացի՝ եթե այդպես եք մտածում, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, ես հո չեմ կարող ձախողել այդ լուծումը։ Փորձեք, գուցե և ստացվի։
Տեր–Պետրոսյանը նկատել է նաև. «Հայաստանի խնդիրը աղճատված իշխանությունն է, և եթե այդ հարցը լուծվի, ապա ամեն ինչ կկարգավորվի, կունենանք նորմալ ու ազատ երկիր։ Այդ դեպքում Ադրբեջանի հետ հարցերն էլ կլուծվեն, Թուրքիայի հետ հարցերն էլ կլուծվեն»։
Լևոն Տեր–Պետրոսյանի պատկերացումը ԼՂ հիմնահարցի լուծման վերաբերյալ
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Արցախյան հակամարտության կողմերն առավելապես ե՞րբ են մոտ եղել հիմնախնդրի ամբողջական խաղաղ կարգավորմանն, ասել է. «Կարծում եմ, դա 1997թ.–ն էր։ 1997թ.–ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը։ Այսինքն, ինչ–որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել և այլն, ձևավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետև լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այս ամենին դեմ էին ղարաբաղցիները, ովքեր մաքսիմալիստական մոտեցում ունեին»։
Հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է.–Դե, որովհետև ղարաբաղցիները մի քիչ համարում էին, որ դա քիչ է։ Մոտեցումը մաքսիմալիստական էր։ Նրանք կարծում էին, որ կարելի է էլի սեղմել և ստանալ ավելին։ Եվ ոչ միայն ղարաբաղցիները։ Այստեղ էլ՝ իմ շրջապատում, իմ թիմում, կային մարդիկ, ովքեր համոզված էին, որ դա այդպես է։ Նրանք չգնացին այդ ծրագրին։ Ես այն ժամանակ ասացի՝ եթե այդպես եք մտածում, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, ես հո չեմ կարող ձախողել այդ լուծումը։ Փորձեք, գուցե և ստացվի։