Հայեր ջան, պետք չի հարվածների, պայթյոնների տեղերը նկարել ու գցել սոցցանցեր, ու պետք չի նաև տարածել։
Դրանով նավոդկա եք տալիս ադրբեջանցիներին, թե ոնց են խփել, ուր են խփել, կպել են, չեն կպել, և այլն։ Մի խոսքով. ՄԻ ՕԳՆԵՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ։
Հիմա դրանց հետախուզությունը սոցցանցերում է լցված։
***
Թուրքական պետական TRT հեռուստաալիքի նկարահանող խումբը ռեպորտաժներ է տալիս առաջնագիծ, ինչը ևս վկայում է այն մասին, որ ադրբեջանցիները նախօրոք պատրաստած գործողություն են վարում
***
Ձեզ անձամբ անծանոթ մարդկանց գրած մեսիջներին մի պատասխանեք, եթե ինչ-որ հարցեր են ռազմական գործողությունների մասին, իսկ դուք էլ ապրում եք Արցախում, սահմանամերձ շրջաններում, կամ ընդհանրապես տեղյակ եք։
Թշնամու հետախուզությունը հիմա քիփ նստած ա ՖԲ, Ինստագրամ, Թիկթոկ և այլն և ուշի-ուշով հետևում է բոլոր հրապարակումներին։
Զգոն եղեք։
Առավել ևս անծանոթ մարդկանց գրածներին / ասածներին / լուսանկարածներին մի՛ հավատացեք, մի՛ տարածեք։
Թշնամին հրետանային/մահապարտ անօդաչուներով հարվածել է Արցախում մեր որոշ օբյեկտների