Ռուսաստանի հետ սահմանների բացման հարցը չի լուծվում, մեղավորը Նիկոլը չէ, մեղավորը էն երկրներն են, որոնք իրենց թվերը փոքրացնում են, ու մերը մեծ է ստացվում։ Խաղողագործների հարցը չի կարողանում լուծել, մեղավորը ոչ թե կառավարությունն է, այլ մշակողները, որ առանց հաշվարկի խաղող են աճեցրել։ Մարդը չի ստանում պատշաճ օգնություն և մեռնում է վիրուսից, մեղավորն ինքն էր, որ դիմակ չէր դրել։ Գուցե դրե՞լ էր։ Ուրեմն մեղավոր էր, որ ավելի շուտ չէր դրել։ Մարդիկ գյուղերում աղքատ են, մեղավորն իրենք են, որ թուղթ-գրիչ-կոստյումով չեն մշակում հողը։ Թալանածը վերադարձնել չի կարող, մեղավորը ոչ թե ինքն է, որ սրան-նրան հարյուր միլիոնավոր դոլարներ է վերագրել, այլ դատախազներն են, արագաչափերը չե՞նք վերացնում, մեղավորը ինքը չէ, Սաշիկն է, որ պարզվեց՝ արագաչափ էլ չունի։ Իրենք պատերազմից թռել են, մեղավորը Ադրբեջանն է, որ պատերազմ էր սկսել։ Փողոցների վիճակը վա՞տ է, խաղահրապարակների վիճակը վա՞տ է, վարչապետն ասում է, որ պատճառը ձեր՝ 2012 թվականին կատարած ընտրությունն է։ Ոնց նայում ենք, շուրջբոլորը մեղավոր են, իրենք՝ անմեղներ նապաստակներ, իրենց համար "խմուկ-քնուկ"։ Հիմա արդեն լեգիտիմացրել են իրենց սխալները, ասում են՝ մենք ունենք սխալվելու իրավունք։ Նույնությամբ՝ Սասնա ծռերն էլ մտել են ոստիկանության շենք, 3 ոստիկան է սպանվել, ու ասում են՝ մենք մեղավոր չենք, ունենք ապստամբելու իրավունք։ Բոլորն իրավունք ունեն ժողովուրդ ջան, դու չունես։ Իշխանությունը ոչ թե չի ուզում քաղաքացիների խնդիրները կարգավորել, այլ չի կարող։ Նիկոլը կուզենա հազար ու հարյուր հազարներով դուրս հանել երկրից բոլոր բողոքողներին, որ հանգիստ վայելի իշխանությունը։ Բայց չի կարող, իր ուժերից վեր է, դրա համար էլ ասում է՝ մի բան կանենք, գուցե մինչև 2050 թիվը․․․
Հիմա մեծ մասշտաբներով մեղավորներ փնտրելու շրջան է։
Քաղաքացին էլ ասում է՝ դե ինչ անի խեղճ մարդը, հո չի ճղվելու։
Հա, պետք ա ճղվի, բա իրենից էդքան սպասելիք կա, էդ ո՞նց եղավ, որ չկարողացավ որևէ հույս արդարացնել։ ՈՐԵՎԷ։
Հիմա մեծ մասշտաբներով մեղավորներ փնտրելու շրջան է