Կարծիք

26.09.2020 10:06


Քաղաքական հետապնդում չկա՞. hոգով կույրերի ժամանակը

Քաղաքական հետապնդում չկա՞. hոգով կույրերի ժամանակը
Ցայսօր «Արժեք-Կոստյում» գոյամարտում Կոստյումը մշտապես հաղթանակ է տանում: Պարզապես Կոստյումի մեջ խցկվածների ամեն հաղթանակ բարոյական ևս մեկ կործանում է մի ողջ ազգի համար:
Երբ ոտքերդ սրբում ես պետական ինստիտուտների վրա՝ հերթական անգամ դրանք դարձնելով կեղծ Մեսիայի անձնական վախերի փարատման քավարան, պետք է հիշես, թե ժողովուրդները վերջում ինչպես են ինքնամաքրվում կեղծ մեսիաներից:
Հ.Գ. Միջնորդությունից 3,5 ամիս անց, երբ հարցաքննվել են հնարավոր և անհնար բոլոր անձինք, դատարանում հարց է հնչեցվել՝ արդյոք մեղադրող կողմն ունի՞ գեթ մեկ տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը քրեական գործի ընթացքին խոչընդոտել է, մեղադրող կողմն էլ ասել է, որ չունեն...
Ահա՛ այն ամենը, ինչ պետք է իմանալ քաղաքական պատվիրատուներ չունեցող «անկախ» դատարանի և այլևս նոր իշխանությունների պարծանք Մացոյի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը